top of page
1viklxterhk40ymfav1bafa_8479.jpg

Բարի գալուստ

Մերօրյա խառը ժամանակներում ես հատկապես կարևորում եմ մշակութային կենտրոնների ակտիվ գործունեությունը. կենտրոններ, ուր արվեստագետները կարող են գալ ու պատմել, բարձրաձայնել պատմություններ։ Վստահ եմ, որ Հայաստանի կինոգործիչների միությունը դառնալու է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախներից մեկը. մեր դռները բաց են բոլորի համար։ Արվեստը, և հատկապես կինոն, զենք է, որի մշակումը, թրծումն ու զարգացումը և աշխարհին ներկայացումը հայապահպանության գործում կարևորագույն միջոց է։

 

                                                                                                                         Հարություն Խաչատրյան

Կենսագրություն

Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 9-ին, Ախալքալաքում՝ զինվորական Ռուբեն Խաչատրյանի և նրա տիկնոջ՝ Հայաստան Խաչատրյանի ընտանիքում։ 1961թ. ընդունվել է Հովհաննես Թումանյանի անվան հանրակրթական դպրոցը և ավարտել 1971 թվականին։ Ավարտելուց հետո՝ 1971-1972 թվականներին, սովորել է թիվ 13 մասնագիտական-տեխնիկական քոլեջի Էլեկտրոնային հաշվողական համակարգերի վերահսկման բաժնում և ստացել այդ ոլորտում վերահսկիչի որակավորում։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել «Հայէլեկտրանախագիծ» ինստիտուտում։

1973-1975թթ. անցել է զինվորական ծառայության. ծառայել է որպես պահեստազորի սպա։

1977թ. ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, որտեղ սովորել է մեծանուն հայ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի կուրսում։ Հարություն Խաչատրյանը կրթության տարիներին ստացել է Լենինյան կրթաթոշակ։ Ինստիտուտն ավարտել է 1981թ., թեև 1979 թվականից աշխատել է «ՀայՖիլմ» կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, ավելի ուշ՝ որպես ռեժիսոր:

1991թ. հիմնադրել է «Դեբյուտ» կինոփառատոնը։ 1993-1994թ. աշխատել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես մշակույթի և գիտության վարչության պետ։ Իր «Վավերագրող» ֆիլմի համար 2003թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։ 2004թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ 2009թ. փառատոնը Հոլիվուդի Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, իսկ 2010թ. Կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացել է «FICTS Plate D’Honneur 2010» մրցանակը։

2006թ. Հարություն Խաչատրյանն արժանացել է «Հայաստանի վաստակավոր արտիստ» կոչմանը։ 2006 թվականից Եվրոպական կինոակադեմիայի անդամ է, 2007թ. ստացել է Նիդեռլանդների «Արքայազն Կլաուս» մրցանակը, 2008թ.՝ Ֆրանսիայի Մշակույթի և հաղորդակցության նախարարության «Շևալյե» արվեստի և գրականության շքանշանը։ 2008թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հարություն Խաչատրյանին շնորհել է «Մովսես Խորենացի» մեդալ։

2010թ. Հարություն Խաչատրյանն արժանացել է ԱՄՆ-ի Անկախ կինոգործիչների դաշինքի Ռոբ Նիլսոնի մրցանակին և Իտալիայի «Դարկո Բրատինա» հեղինակավոր մրցանակին:

Իր «Սահման» ֆիլմի համար Հարություն Խաչատրյանը 2010թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին։ Բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր է։

Ֆիլմոգրաֆիա

1981 - Մեր թաղի ձայները

1985 - Հյուրընկալելով հրամանատարին

1985 - Մի եղելության խրոնիկա

1986 - Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից

1987 - Կոնդ

  • «Մոլոդոստ» ՄԿՓ-ում առաջին մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար (Կիև, Ուկրաինա, 1987թ.)

  • Երիտասարդ կինոգործիչների փառատոնում առաջին մրցանակ (Մոկսվա, Ռուսաստան, 1987թ.)

  • Ժյուրիի հատուկ մրցանակ Նիոնի միջազգային վավերագրական կինոփառատոնում (Նիոն, Շվեյցարիա, 1988թ.)

  • Մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար Փառատոնների փառատոնում (Ղազախստան, 1988թ.)

  • Մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար Սվերդլովսկի կինոփառատոնում (Սվերդլովսկ, Ռուսաստան, 1988թ.)

  • «Տարվա լավագույն ֆիլմը» մրցանակ Թբիլիսիի ՄԿՓ-ում (Թբիլիսի, Վրաստան, 1988թ.)

  • Մյունխենի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը (Մյունխեն, Գերմանիա, 1988թ.)

  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1989թ.)

1988 - Սպիտակ քաղաք

  • «Արծաթե սեստերց» մրցանակ Նիոնի վավերագրական ՄԿՓ-ում (Նիոն, Շվեյցարիա, 1989թ.)

  • Հատուկ մրցանակ Փարիզի ՄԿՓ-ում (Փարիզ, Ֆրանսիա, 1989թ.)

  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1989թ.)

1989 - Քամին ունայնության

  • Ցուցադրություն AFI ՄԿՓ-ում (Լոս Անջելես, ԱՄՆ, 1992թ.)

  • Ցուցադրություն Քենեդի կենտրոնում (Վաշինգտոն, ԱՄՆ, 1992թ.)

  • Ցուցադրություններ Մոնրեալի, Բոստոնի և Փարիզի ՄԿՓ-ներում

  • Ցուցադրություն Պոմպիդու կենտրոնում՝ Հայկական կինոյի ռետրոսպեկտիվ ծրագրի շրջանակներում (Փարիզ, Ֆրանսիա, 1993թ.)

1991 - Վերադարձ ավետյաց երկիր

  • Երեք մրցանակներ, այդ թվում Էկումենիկ ժյուրիի մրցանակ «Ուղերձ մարդուն» ՄԿՓ-ում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 1993թ.)

  • «Սպիտակ փիղ» Ռուսական կինոքննադատների գիլդիայի մրցանակ (Ռուսաստան, 1993թ.)

  • Հատուկ մրցանակ Գիորի ՄԿՓ-ում (Հունգարիա, 1993թ.)

  • «Լավագույն ռեժիսոր» մրցանակ «Հայաստան-Ռուսաստան» կինոփառատոնում (Կապան, Հայաստան, 2000թ.)

  • «90-ականների լավագույն ֆիլմ» հայ կինոքննադատների մրցանակ (Հայաստան, 2002թ.)

1994 - Վերջին կայարանը

  • Ընտրվել է Ռոտերդամի, Փարիզի, Լոս Անջելեսի, Մոնրեալի, Կահիրեի ու Լոնդոնի ՄԿՓ-ներում

2003 - Վավերագրողը

  • Ժյուրիի հատուկ մրցանակ Կառլովի Վարի ՄԿՓ-ում (Կառլովի Վարի, Չեխիա, 2003թ.)

  • ՀՀ պետական մրցանակ

  • «Լավագույն ֆիլմ» Հայաստանի կինոքննադատների մրցանակ (Հայաստան, 2003թ.)

  • Կինո-պրես մրցանակ «Լիստապադ» ՄԿՓ-ում (Մինսկ, Բելառուս, 2003թ.)

  • «Լավագույն ռեժիսոր» մրցանակ «Արսենալ» ՄԿՓ-ում (Ռիգա, Լատվիա, 2004թ.) 

  • Ժյուրիի հատուկ մրցանակ Սմոլենսկի ՄԿՓ-ում (Սմոլենսկ, Ռուսաստան, 2004թ.)

2005 - Պոետի վերադարձը

  • Համաշխարհային պրեմիերա Ռոտերդամի 35-րդ ՄԿՓ-ում (Ռոտերդամ, Նիդեռլանդներ, 2005թ.)

  • Մասնակցություն աշխարհի շուրջ քսան հեղինակավոր կինոփառատոների, այդ թվում՝ Իրանի, Մարսելի վավերագրական ֆիլմերի, Էդինբուրգի կինոփառատոներին

  • «Վերջին հինգ տարիների լավագույն ֆիլմ» Իրանի ՄԿՓ-ում (Իրան)

2009 - Սահման

  • Համաշխարհային պրեմիերա՝ Ռոտերդամի 38-րդ ՄԿՓ-ում (Ռոտերդամ, Նիդեռլանդներ, 2009թ.)

  • Բացման ֆիլմ Cinema du reel ՄԿՓ-ում (Փարիզ, Ֆրանսիա, 2009թ.)

  • «Ռեմի պլատինիում» մրցանակ WorldFest-Houston-ում (Հյուսթոն, ԱՄՆ, 2009թ.) 

  • «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ Սիրակուզի ՄԿՓ-ում (Սիրակուզ, ԱՄՆ, 2009թ.)

  • Լավագույն ֆիլմ Կինոշոկ ՄԿՓ-ում (Ռուսաստան, 2009թ.)

  • Կինոքննադատների հատուկ մրցանակ Ռումինիայի ՄԿՓ-ում (Բուխարեստ, Ռումինիա, 2009թ.)

  • Գլխավոր մրցանակ Անթալիայի ՄԿՓ-ում (Անթալիա, Թուրքիա, 2009թ.)

  • «Միր» հեռուստաստուդիայի հատուկ մրցանակ «Լիստապադ» ՄԿՓ-ում (Մինսկ, Բելառուս, 2009թ.)

  • Լավագույն ոչ խաղարկային ֆիլմ Խիխոնի ՄԿՓ-ում (Խիխոն, Իսպանիա, 2009թ.)

  • ԵՄ մոնիտորինգային առաքելության մրցանակ «Մարդու իրավունքների և խաղաղության» համար Թբիլիսիի ՄԿՓ-ում (Թբիլիսի, Վրաստան, 2009թ.)

  • «Դարկո Բրատինա» մրցանակ - Տարվա լավագույն ֆիլմ Կինոատելյեում (Տրիեստ, Իտալիա, 2009թ.)

  • FIPRESCI ժյուրիի մրցանակ Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնում (Ֆրիբուրգ, Շվեյցարիա, 2010թ.)

  • ՀՀ նախագահի մրցանակ՝ որպես 2010թ.-ի լավագույն ֆիլմ

2012 - Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ

  • «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն վավերագրական ֆիլմ» «Հայակ» ազգային մրցանակաբաշխությունում (Երևան, Հայաստան, 2012թ.) 

  • Հատուկ մրցանակ Visions du Réel ՄԿՓ-ում (Նիոն, Շվեյցարիա, 2012թ.)

  • Առաջին մրցանակ Թուրինի ՄԿՓ-ում (Թուրին, Իտալիա, 2012թ.)

2016 - Փակուղի

  • Համաշխարհային պրեմիերա Visions du Réel ՄԿՓ-ում (Նիոն, Շվեյցարիա, 2016թ.)

  • Ասիական պրեմիերա «Ֆաջր» ՄԿՓ-ում (Ֆաջր, Իրան, 2016թ.)

  • Ամերիկյան պրեմիերա Սիրակուզի կինոփառատոնում (Սիրակուզ, ԱՄՆ, 2016թ.)

2023 - Նկարչի երեք գերեզմանները

Կապ

Կապ կարող եք հաստատել էլ. փոստով կամ զանգահարելով Հայաստանի կինոգործիչների միություն։

bottom of page